Հետևեք մեզ։

Սանտեխնիկին ձերբակալել, 3 օր պահել են. որևէ մեկիս չի ճանաչում. Գեղամ Մանուկյան

10:50, 13 հուլիս 2025
Սանտեխնիկին ձերբակալել, 3 օր պահել են. որևէ մեկիս չի ճանաչում. Գեղամ Մանուկյան

Շոկի մեջ եմ ուղղակի, ձերբակալվածների մեջ մի անուն կար, որ որևէ մեկս չէր ճանաչում: Երեք օր է գլուխ են կոտրում, թե ով է, քանի որ ծառայամիտ քննիչները առաջին իսկ պահից արգելեցին տեսակցությունները, նաև պատգամավորական այցերը, ընդհանրապես շփում չունեինք։ Պարզվեց` սանտեխնիկ է, որը ոչ ոքի չի ճանաչում: Այս մասին ՁՊՎ-ի դիմավ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

 

«Ենթադրում էինք, որ սքայթբոլի խանութի տերը կարող է լինել, հարազատները եկան, ասում են՝ չէ, ի՞նչ խանութ, ի՞նչ բան, սանտեխնիկ է։ Դուրս է եկել, որևէ մեկին չի ճանաչում, ասում ենք՝ ինչի՞ համար։ Ասում է՝ ասում էին, ոնց որ կապ ունեմ, բայց ես որևէ մեկին չեմ ճանաչում։

 

Մարդուն տնից բռնել, բերել են, երեք օր պահել են ահաբեկչության կազմակերպման կասկածանքով։ Շան պես իրենք իրանցից են վախենում»,–ասաց նա։

Վերլուծական

Ամենաընթերցվածները