Հետևեք մեզ։

Սբ. Հովհաննես մատուռի մոտ քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է. փրկարարները քաղաքացուն պատգարակով 200մ իջեցրել են

17:28, 13 հուլիս 2025
Սբ. Հովհաննես մատուռի մոտ  քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է. փրկարարները քաղաքացուն պատգարակով 200մ իջեցրել են

Հուլիսի 13-ին, ժամը 11։27-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է․ շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները քաղաքացուն պատգարակով (մոտ 200 մ), այնուհետև փրկարարական ավտոմեքնայով (մոտ 1 կմ) իջեցրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։

Վերլուծական

Ամենաընթերցվածները