Հետևեք մեզ։

4-ամյա երեխային նկատել են Լանջազատի բնակչուհիները

23:11, 13 հուլիս 2025
4-ամյա երեխային նկատել են Լանջազատի բնակչուհիները

Հուլիսի 13-ին` ժամը 13:18-ին, ՆԳՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն էր ստացվել, որ Արարատի մարզի Գետազատ բնակավայրի հանգստյան գոտիներից մեկում երեխա է կորել։

 

Անմիջապես նշված վայր են մեկնել ՆԳՆ Փրկարար ծառայության և Ոստիկանության մեծաթիվ ուժեր ու սկսել լայնածավալ որոնողական աշխատանքներ։ 

 

Որոնողական աշխատանքներին անմիջապես ներգրավվել են   Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի աշխատակիցներ։ 

 

Ժամը 18։38-ի սահմաններում 4-ամյա երեխան հայտնաբերվել է Արարատի մարզի Լանջազատ բնակավայրում՝ գետի ափին։ Երեխայի մարմնի վրա առկա են եղել քերծվածքներ։ Նրան տեղափոխել են  Արտաշատի բժշկական կենտրոն։

 

Արտաշատի համայնքապետարանից հայտնում են, որ երեխային նկատել և ոստիկանություն են ահազանգել Լանջազատի բնակչուհիներ  Ռիմա Մելքոնյանը և  նրան հյուրընկալված զարմուհին` Գոհար Թորոսյանը։ 

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները