Հետևեք մեզ։

«Փոքրիկ իշխանի» ապակյա արձան, ափսե և զարդատուփ․ Փաշինյանը նվերներ է ստացել օտարերկրյա գործընկերներից. factor.am

12:30, 14 հուլիս 2025
«Փոքրիկ իշխանի» ապակյա արձան, ափսե և զարդատուփ․ Փաշինյանը նվերներ է ստացել օտարերկրյա գործընկերներից. factor.am

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս ամիս հինգ թանկարժեք նվեր է հաշվառել ԿԿՀ, որոնք ստացել է մայիս-հունիս ամիսներին։  Հայտնում է factor.am-ը։

Համաձայն ԿԿՀ ներկայացրած «Հանրային պաշտոն զբաղեցնող անձի կամ հանրային ծառայողների նվերների հաշվառման ձևաթղթի»՝ ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար Ազիզ Նասիրզադեն Թավրիզի նկարազարդ գորգ է նվիրել՝ դեկորատիվ շրջանակի մեջ։ Նվերի արժեքը 502 000 դրամ է։ Փաշինյանն այն ստացել է Իրանի պաշտոնական պատվիրակության Հայաստան կատարած պաշտոնական այցի ժամանակ։   Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Աննիտա Դիմիտրիուից Փաշինյանը հունական պատմությունից ոգեշնչված դեկորատիվ ափսե է նվեր ստացել՝ «Իլիաս Լալաունիս» ապրանքանիշին պատկանող (925 հարգի արծաթ և բրոնզ)։ Ափսեի առաջամասում պատկերված է արև, իսկ արևի ներքևի հատվածում գրված է Cyprus Aeterna: Փաշինյանը նվերը ստացել է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահի պատվիրակության հյուրընկալության ժամանակ։ Նվերի արժեքը 42 800 դրամ է։  Ֆրանսիայի հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն Փաշինյանին Sèvres ապրանքանիշի ճենապակյա կլոր զարդատուփ է նվիրել։ Այն ոսկեգույն զարդանախշով է և պատրաստված է 24 կարատանոց ոսկուց՝ Sèvres-ի կապույտ ֆոնի վրա: Արժեքը 336 000 դրամ է։ Ֆրանսայի արտաքին գործերի նախարարը զարդատուփը նվիրել է Հայաստան կատարած այցի ժամանակ։ Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ ռեգիոնի նախագահ Ֆաբրիս Պանկուկը Հայաստան կատարած այցի շրջանակում Հայաստանի վարչապետին «Neamedia» ապրանքանիշի Փոքրիկ Իշխանի ապակյա, թափանցիկ արձան է նվիրել։ Արձանը ստեղծվել է Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի ժառանգների հետ համագործակցությամբ և աջակցությամբ։

Նվերի արժեքը 46 000 դրամ է։  Վրաստանի ներքին գործերի նախարար Գելա Գելաձեն Նիկոլ Փաշինյանին «Քվևրի՝ խաղողի ողկույզով» բրոնզե արձանիկ է նվիրել՝ վանակատե հիմքի վրա։ Խաղողի ողկույզները պատրաստված են ավենտուրից։ Արձանիկի արժեքը 353 հազար դրամ է։  



Վերլուծական

Ամենաընթերցվածները