Հետևեք մեզ։

Դադարեցվնել է «Երևան» ՋՕԸ տնօրենի լիազորությունները՝ անարդյունավետ կառավարում իրականացնելու պատճառով. Խուդաթյան

13:14, 14 հուլիս 2025
Դադարեցվնել է «Երևան» ՋՕԸ տնօրենի լիազորությունները՝ անարդյունավետ կառավարում իրականացնելու պատճառով. Խուդաթյան
Այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության ջրօգտագործողների ընկերությունների և  միությունների գործունեությունը կանոնակարգող խորհրդի նիստը։ Այդ մասին սոցցանցում գրել է ՏԿԵ նախարարը:
 
Նիստում որոշում է կայացվել դադարեցնել «Երևան» ՋՕԸ տնօրենի լիազորությունները՝ անարդյունավետ կառավարում իրականացնելու պատճառով։
 
Նիստի ընթացքում քննարկել ենք նաև ՋՕԸ-երի 2024 թվականի գործունեության տարեկան արդյունքները և 2025 թվականի ընթացիկ գործունեության վերաբերյալ հարցեր։
Քննարկվել են ՋՕԸ-երի կառավարումն ավելի արդյունավետ դարձնելու վերաբերյալ այլ հարցեր։
 
Դավիթ Խուդաթյանը հանձնարարել է Ջրային կոմիտեի ղեկավարին ուսումնասիրություն իրականացնել ընկերություններում՝ 2020-2025 թվականների ընթացքում իրականացրած աշխատանքի վերաբերյալ։

Վերլուծական

Ամենաընթերցվածները