Եթե բոլորն ուզում են, որ տարածաշրջանում խաղաղություն լինի, միակ ճիշտ ելքը Սյունիքի տարածքով թունել փորելն է, որ ադրբեջանցիներն ու թուրքերը դրանով անցնեն, գնան. «Մենք էլ իրավունք ունենք ամիսը մի անգամ այսպես կոչված մոնիթորինգ անցկացնել, տեսնենք՝ մեջը հո ուրիշ փիս-փիս բաներ չեն անում։ Հիմա կասեն, շատ մեծ ծախս ա, խի էդ արտապատվիրակումը ծախս չի ներկայացնո՞ւմ իրանից»։
Այս մասին News.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը․
«Թուրքիան ու Ադրբեջանն էլ են ուզում խաղաղություն տարածաշրջանում, բայց իրենց խաղաղության պատկերացումը էապես տարբերվում է մեր խաղաղության պատկերացումից։ Իրենք ուզում են, որ այս տարածաշրջանում չլինի հայ և լինի խաղաղություն»,–ասել է նա։