Հետևեք մեզ։

ՀՀ իշխանությունները խոսում են կառուցողականության մասին, իսկ Ադրբեջանում մարդիկ դատվում և ճնշումների են ենթարկվում, իսկ մեծ թվով մարդկանց ճակատագիր էլ շարունակում է անհայտ մնալ․ Աբրահամյան

08:20, 15 հուլիս 2025
ՀՀ իշխանությունները խոսում են կառուցողականության մասին, իսկ Ադրբեջանում մարդիկ դատվում և ճնշումների են ենթարկվում, իսկ մեծ թվով մարդկանց ճակատագիր էլ շարունակում է անհայտ մնալ․ Աբրահամյան

ՀՀ իշխանությունների ու թուրք-ադրբեջանական տանդեմի ջերմ հարաբերությունների ֆոնին, Բաքվում շարունակվում է հայ գերիների գործով «դատավարությունը»: Գրում է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Ընդ որում` երբ մենք խոսում են կեղծ դատավարության մասին, պետք է նկատի ունենալ, որ Ադրբեջանն առ այս պահը 23 հայի մասին է հաստատում տվել ու դա այն դեպքում, որ 2020 թվականի պատերազմից հետո, սոցիալական ցանցերով ու զանգերով հաստատվել տասնյակներով ավելի մեծ թվով մարդկանց գտնվելն Ադրբեջանի վերահսկողության տարածքներում:

Ադրբեջանական «դատավարությունը»` մարդկանց ձերբակալությունից մինչև դատական նիստեր, հիմնված են կեղծիքի և խաբեյության վրա ու պատահական չէ, որ նույնիսկ դատական արձանագրություններն են կեղծվում, ինչի մասին վերջին շրջանում առավել ակտիվ է խոսվում:

Սրանք ստեղ խոսում են կառուցողականության ու լավատեսության մասին, իսկ Ադրբեջանում մարդիկ դատվում և ճնշումների են ենթարկվում, իսկ մեծ թվով մարդկանց ճակատագիր էլ շարունակում է անհայտ մնալ»,_նշում է նա։

Վերլուծական

Ամենաընթերցվածները