Հետևեք մեզ։

Ինչպես եք ՀԷՑ–ը կառավարելու, եթե անգամ ոլորտը կարգավորող փոխնախարար չեք կարողանում գտնել. հարց նախարարին

20:02, 15 հուլիս 2025
Ինչպես եք ՀԷՑ–ը կառավարելու, եթե անգամ ոլորտը կարգավորող փոխնախարար չեք կարողանում գտնել. հարց նախարարին

«ՏԿԵ նախարարությունը վերջին ամիսների ընթացքում մի քանի հմուտ մասնագետներով է համալրվել, ովքեր կարողանում են ոլորտում  մեր քաղաքականությունը պատշաճ կերպով իրականացնել, նաև զուգահեռ աշխատում ենք փոխնախարարի հաստիքը համալրելու ուղղությամբ, կարծում եմ՝ առաջիկայում նորություններ կունենանք»։ Այս մասին այսօր՝ հուլիսի 15-ին, NEWS.am–ի հետ զրույցում ասաց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին՝ ինչպես են պատրաստվում ՀԷՑ–ը կառավարել, եթե անգամ ոլորտը կարգավորող փոխնախարար չեն կարողանում գտնել։

«Կադրերի համալրումը նախարարությունում շարունակվում է, այնպես որ կադրային այնպիսի խնդիրներ, ինչի հետևանքով համակարգը կտուժի, չունենք»,–հավելեց նախարարը։

Դավիթ Խուդաթյանն ասաց, որ առաջիկայում փոխնախարարի պաշտոնում նշանակում կարվի, սակայն թեկնածուների անունները հրաժարվեց նշել։

Վերլուծական

Ամենաընթերցվածները