Հետևեք մեզ։

Բոլոր գործընթացները պատկերացրել ենք, պատկերացնում ենք ու կպատկերացնենք ՀՀ տարածքային ամբողջականության, ինքնիշխանության իրավազորության շրջանակներում. Նիկոլ Փաշինյան

10:17, 16 հուլիս 2025
Բոլոր գործընթացները պատկերացրել ենք, պատկերացնում ենք ու կպատկերացնենք ՀՀ տարածքային ամբողջականության, ինքնիշխանության իրավազորության շրջանակներում. Նիկոլ Փաշինյան

ՀՀ-ն շահագրգռված է, որ տրանսպորտային ենթակառուցվածքները տարածաշրջանում բացվեն, ներառյալ Հայաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով, Ադրբեջանից Ադրբեջան ՀՀ տարածքով, երկկողմ առևտրաշրջանառություն, միջազգային հաղորդակցություն ՀՀ-ից Ադրբեջանի տարածքով երրրոդ երկրներ, Ադրբեջանից ՀՀ տարածքով երրորդ երկրներ և տարանցիկ փոխանակում։ Ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Բոլոր գործընթացները պատկերացրել ենք, պատկերացնում ենք ու կպատկերացնենք ՀՀ տարածքային ամբողջականության, ինքնիշխանության իրավազորության շրջանակներում»,-ասել է նա։

Անդրադառնալով շատ քննարկված արտապատվիրակամանը, նա նշեց․  «Հենց այսօր ՀՀ-ում արտապատվիրակման շատ հայտնի դեպքեր կան, որոնց մի մասից գոհ ենք, մի մասից դժգոհ ենք։ Հայաստանի երկաթուղիների կառավարումն արտապավիրակված է, նաև Զվարթնոց օդանավակայանը, ջրային համակարգը։ Դրանք, սակայն, շարունակում են մնալ ՀՀ սեփականությունը։ Չեմ կարծում, թե այդտեղ որևէ ձևով ՀՀ ինքնիշխանությունը, իրավազորությունը, տարածքային ամբողջականությունը խախտված է»։

Վերլուծական

Ամենաընթերցվածները