Հետևեք մեզ։

Այս փուլում մենք պետք է վերցնենք ՀԷՑ-ի կառավարումը և կվերցնենք.Փաշինյան

10:42, 16 հուլիս 2025
Այս փուլում մենք պետք է վերցնենք ՀԷՑ-ի կառավարումը  և կվերցնենք.Փաշինյան

Պետությունը պետք է վերցնի ՀԷՑ–ի կառավարումը և իրականացնի ՀԷՑ–ի ուսումնասիրություն պարզելու համար, թե ինչ է տեղի ունեցել այնտեղ, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

Այս պատմությունը նոր չի սկսվել, որովհետև ՀԷՑ–ի վերաբերյալ դժգոհությունները սկսվել են իմ մարզային այցերի ժամանակ։ Մեր նպաատակադրումը հետևյալն է` այս փուլում մենք պետք է վերցնենք ՀԷՑ–ի կառավարումը և կվերցնենք, բայց մենք ամենևին չենք ասել, որ պետականացման կամ ետգնման գործընթանցից հետո հենց պետությանն է միշտ  լինելու էլեկտրական ցանցերի կառավարումը։

Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ ցանկացած դեպքում խնդիր է դրվել գտնել հնարավոր ամենաարդյունավետ կառավարչին ու այդ կառավարման նկատմամբ ձևավորել հստակ և արդյունավետ հանրային և պետական վերահսկողություն։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները