Հետևեք մեզ։

ՀՀ–ի, ՌԴ–ի և Ադրբեջանի փոխվարչապետների ձևաչափը չի գործում անվստահության պատճառով. Փաշինյան

11:30, 16 հուլիս 2025
ՀՀ–ի, ՌԴ–ի և Ադրբեջանի փոխվարչապետների ձևաչափը չի գործում անվստահության պատճառով. Փաշինյան
Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետների եռակողմ ձևաչափը տարածաշրջանի ապաշրջափակման հարցում չի գործում մի քանի պատճառով։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` ընդգծելով, որ այս ձևաչափը վաղուց չի կիրարկվում։
 
«ՀՀ–ի, ՌԴ–ի և Ադրբեջանի փոխվարչապետների եռակողմ ֆորմատը վաղուց չի գործում, այդ թվում՝ առկա տեքստի մեկնաբանության շուրջ որոշակի տարընթերցումների, նաև պրակտիկ որոշակի խնդիրների պատճառով։ Ուղիղ ասենք՝ որոշակի անվստահության պատճառով»,– ասաց Փաշինյանը։

Վերլուծական

Ամենաընթերցվածները