Հետևեք մեզ։

Վեհարանն ազատելու եք այնպես, ինչպես Հայաստանն ազատեցինք Սերժ Սարգսյանից. Փաշինյան

11:56, 16 հուլիս 2025
Վեհարանն ազատելու եք այնպես, ինչպես Հայաստանն ազատեցինք Սերժ Սարգսյանից. Փաշինյան

Մարդիկ հարցնում են, ասում են՝ ասել եք՝ առաջնորդելու եք վեհարանն ազատելու գործընթացը, ինչպե՞ս եք ազատելու: Այնպես, ինչպես Հայաստանն ազատեցինք Սերժ Սարգսյանից»,-ասուլիսի ժամանակ  ասաց Փաշինյանը՝ հիշեցնելով, որ 2018 թվականի հեղափոխությունն էլ սիրո և համերաշխության հեղափոխություն էր:

«Այս մյուսն ունի միայն մի տարբերություն, որ եթե քաղաքական հեղափոխությանը մասնակցելու և առաջնային դիրքերում լինելու իրավունք ունեն բոլոր քաղաքացիները, այս դեպքում դրա իրավունքը կունենան, առնվազն բարոյական առումով ճիշտ է, որ դրա առաջին շարքերում լինեն մարդիկ, որոնք Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդ են, որոնք իրենց ամբողջ սրտով հավատում են մեր Տիրոջը՝ Հիսուս Քրիստոսին, որոնք հետևում են Հայ Առաքելական Եկեղեցուն, առնվազն որոշակի հետաքրքրություն և այդպիսի ապրելակերպ ունեն, հետևում են Հայ Առաքելական Եկեղեցու տոնացույցին և կարգերին:

Ահա, այդ մարդկանց համախմբելով և այդ մարդկանց շուրջ համախմբվելով՝ մենք մեր առաքելությունն իրականացնելու ենք»,- ասաց նա և ամփոփելով խոսքը՝ ասաց, որ այն, ինչ նախաձեռնում է, ոչ թե ընդդեմ Եկեղեցու է, այլ հանուն Եկեղեցու:

Վերլուծական

Ամենաընթերցվածները