ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասուլիսի ժամանակ անդրադարձել է նաև իր շարասյան կողմից հղի կնոջ վրաերթին․
Վարչապետը նշեց, որ դեպքի պահին ինքը եղել է շարասյան մեքենաներից մեկում, սակայն ոչ վարորդի դերում։
«Պատկերացրեք, որ դուք ավտոբուսի մեջ նստած եք, և ավտոբուսը վրաերթի է ենթարկում քաղաքացու։ Դուք ի՞նչ կապ ունեք այդ դեպքի հետ։ Ես մեքենայի մեջ եմ եղել, շարունակել եմ նստած մնալ։ Շարասյան այլ մեքենայում է պատահել դեպքը։ Ես նույնիսկ վկա չեմ գործով։ Ցավակցել եմ, ցավում եմ, դատական գործընթաց գնում է», -ասաց Փաշինյանը։