Խուլիգանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարվում են քննչական գործողություններ: Այս մասին NEWS.am–ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից՝ անդրադառնալով «Ֆլորենս» ռեստորանում տեղի ունեցածին։
Նշենք, որը ըստ լրատվամիջոցների, հուլիսի 15-ին իրավապահ մարմինները հատուկ գործողություն են իրականացրել «Ֆլորենս» ռեստորանում, որը վերագրվում է ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին։
Ականատեսների խոսքով՝ տարածք են մուտք գործել մեծ թվով ոստիկաններ, ընդհատել ռեստորանում ընթացող մասնավոր միջոցառումը, դուրս բերել հյուրերին և ամբողջովին փակել օբյեկտը։ Կա տեղեկություն, որ ռեստորանի սեփականատերերը որևէ կապ չունեն դեպքի հետ։
NEWS.am–ի տեղեկություններով, բերման ենթարկված անձինք չկան։