Հետևեք մեզ։

Փաշինյանը Լիբանանի դեսպանի հետ հանդիպմանը գնահատել նրանց դիրքորոշումները Հայաստանին առնչվող հարցերի շուրջ

12:44, 17 հուլիս 2025
Փաշինյանը Լիբանանի դեսպանի հետ հանդիպմանը գնահատել նրանց դիրքորոշումները Հայաստանին առնչվող  հարցերի շուրջ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Լիբանանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մայա Դաղերին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:
Վարչապետը շնորհակալություն է հայտնել տիկին Դաղերին Հայաստանի և Լիբանանի միջև հարաբերությունների հետևողական ամրապնդմանը նպաստելու համար: Նիկոլ
 
Փաշինյանը կարևորել է Լիբանանի հետ փոխգործակցության հետագա զարգացումը բոլոր ոլորտներում և այդ առումով ընդգծել բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպման անհրաժեշտությունը: Միաժամանակ, երկրի ղեկավարը բարձր է գնահատել Լիբանանի դիրքորոշումները՝ միջազգային հարթակների շրջանակում Հայաստանին առնչվող տարբեր հարցերի շուրջ:
 
Մայա Դաղերը ևս շնորհակալություն է հայտնել վարչապետին և ՀՀ Կառավարությանը՝ փոխգործակցության ու ակտիվ երկխոսության համար: Դեսպանը վստահություն է հայտնել, որ երկու բարեկամ երկրներն ու ժողովուրդները կշարունակեն պատմական հարաբերությունների ամրապնդմանն ու զարգացմանը միտված քայլերը:
Վարչապետը դեսպանին մաղթել է հաջողություններ հետագա գործունեության ընթացքում:
 
 
 
 
 
 
 
 
 
 

Վերլուծական

Ամենաընթերցվածները