Հետևեք մեզ։

Ալեն Սիմոնյանը հանդիպել է իր առաքելությունն ավարտող Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպանին

14:33, 17 հուլիս 2025
Ալեն Սիմոնյանը հանդիպել է իր առաքելությունն ավարտող  Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպանին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հուլիսի 17-ին ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Գալագերին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:
 
Շնորհակալություն հայտնելով դեսպանին Հայաստանի եւ Միացյալ Թագավորության միջեւ կապերի զարգացման հարցում ցուցաբերած նշանակալի ավանդի համար` Ալեն Սիմոնյանը հաջողություններ է ցանկացել վերջինիս իր հետագա գործունեության մեջ:
 
Դեսպան Գալագերը, իր հերթին, շնորհակալություն է հայտնել ԱԺ նախագահին արդյունավետ համագործակցության համար:
 
Զրուցակիցների քննարկման առանցքում են եղել նաեւ երկկողմ օրակարգին առնչվող հարցերը` առանձին անդրադարձ կատարելով տարածաշրջանային ա նվտանգությանը վերաբերող թեմաներին:

Վերլուծական

Ամենաընթերցվածները