Հետևեք մեզ։

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանի հանդիպումը Նիդերլանդների ԱԳ նախարարության գլխավոր տնօրեն Մարսել դե Վինկի հետ

20:44, 17 հուլիս 2025
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանի հանդիպումը Նիդերլանդների ԱԳ նախարարության գլխավոր տնօրեն Մարսել դե Վինկի հետ

Հուլիսի 17-ին Հաագայում Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Նիդերլանդների Թագավորության ԱԳ նախարարության գլխավոր տնօրեն Մարսել դե Վինկի հետ:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի և Նիդերլանդների միջև ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում համագործակցությանը վերաբերող հարցերին:

Կողմերը գոհունակությամբ նշել են Հայաստանի և Նիդերլանդների հարաբերություններում առկա դրական դինամիկան՝ կարևորելով ընթացիկ տարում հաստատված ռազմավարական գործընկերությունը: 

Երկուստեք ընդգծվել է բազմակողմ հարթակներում Հայաստանի և Նիդերլանդների միջև ձևավորված արդյունավետ փոխգործակցությունը՝ պատրաստակամություն հայտնելով ընդլայնել համագործակցության շրջանակը:

ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է նաև տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանն ուղղված Հայաստանի օրակարգը՝ այս համատեքստում զրուցակցի ուշադրությունը հրավիրելով տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանն ուղղված ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին:

Վերլուծական

Ամենաընթերցվածները