Հետևեք մեզ։

Կարապի լճում 53-ամյա տղամարդը 14-ամյա աղջկան ցույց է տվել սեռшկան բնույթի լուսանկարներ

09:56, 18 հուլիս 2025
Կարապի լճում 53-ամյա տղամարդը 14-ամյա աղջկան ցույց է տվել սեռшկան բնույթի լուսանկարներ

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում փաստաթսղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական 3-րդ բաժին

Փաստաթղթերը կազմվել են Երևանի բնակիչ 53-ամյա մի կնոջ ահազանգի փաստով, ով ոստիկաններին հայտնել է, որ ինքը իր 14-ամյա դստեր հետ գտնվելիս է եղել Երևանի Կարապի լճում, որտեղ մի տղամարդ մոտեցել է իր աղջկան՝ իբրև թե ինչ-որ հասցե ճշտելու պատրվակով, զրուցել երեխայի հետ, ապա նրան է ցույց տվել սեռական բնույթի լուսանկարներ:

Դեպքի փաստով Կենտոն և Նորք Մարաշ քննչական բաժնում «սեքսուալ բնույթի բռնի գործողոթյուն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները