Հետևեք մեզ։

Ադրբեջանի ներկայացուցիչները չեն մասնակցում ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստին

12:53, 18 հուլիս 2025
Ադրբեջանի ներկայացուցիչները չեն մասնակցում ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստին

Ադրբեջանի ներկայացուցիչները չեն ներառվել հուլիսի 18-ին Մոսկվայում կայանալիք ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստի մասնակիցների ցուցակում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։

Ցուցակում ներառված են մասնակիցներ Հայաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, Ռուսաստանից, Տաջիկստանից, Թուրքմենստանից և Ուզբեկստանից։

Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, որ Ադրբեջանի պատվիրակությունը չի մասնակցում նիստին։«Ավանդաբար ԱՊՀ միջոցառումներին հանրապետությունը ներկայացնում է փոխվարչապետ Յաղուբ Էյուբովը։ Սակայն նա չի մասնակցի ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստին։ Պատճառների թվում են Եկատերինբուրգում տեղի ունեցած իրադարձությունները և անցյալ տարվա վերջին AZAL ինքնաթիռի կործանումը», - գրել է Trend գործակալությունը՝ վկայակոչելով տեղեկացված աղբյուրի։ 

Հրատարակության աղբյուրի խոսքով՝ Բաքուն գոհ չէ այդ իրադարձություններին Մոսկվայի արձագանքից։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները