Հետևեք մեզ։

ՀԾԿՀ-ն Ռոմանոս Պետրոսյանին նշանակեց ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ

13:48, 18 հուլիս 2025
ՀԾԿՀ-ն Ռոմանոս Պետրոսյանին նշանակեց ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ

ՀԾԿՀ-ն Ռոմանոս Պետրոսյանին նշանակեց ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ:

ՀԾԿՀ նախագահն ընդունեց որոշում՝ վարչական վարույթ հարուցելու և կանխարգելիչ միջոցառում կիրառելու մասին:
 
ՀՀ Կառավարության լիազոր մարմնի կողմից ներկայացված հաղորդման հիմքով՝ ՀԾԿՀ նախագահը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի նկատմամբ հարուցեց վարչական վարույթ և Ռոմանոս Պետրոսյանին նշանակեց ընկերության ժամանակավոր կառավարիչ։
 
Որոշումն ուժի մեջ կմտնի ընկերությանն օրենքով սահմանված կարգով իրազեկելու օրվան հաջորդող օրվանից»,- նշված է ՀԾԿՀ նախագահի՝ հուլիսի 18-ի որոշման մեջ։

Հիշեցնենք՝ նա օրերս էր ազատվել ՊՎԾ պետի պաշտոնից։

Վերլուծական

Ամենաընթերցվածները