Արարատի մարզի Վերին Դվին և Արևշատ համայնքների բնակիչների միջև տեղի ունեցած միջադեպից օրեր անց 4 անձ ձերբակալվել է։
ՔԿ-ից 24News-ին փոխանցեցին, որ հաղորդման հիման վրա 2025 թվականի հուլիսի 16-ին ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (ֆիզիկական ներգործությունը՝ մի խումբ անձանց կողմից), 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (խուլիգանությունը՝ մի խումբ անձանց կողմից) և 297-րդ հոդվածի 3-րդ մասով (զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ կամ դրա գործադրման սպառնալիքով) նախաձեռնվել է քրեական վարույթ:
Վերին Դվինի և Արևշատի բնակիչների միջև տեղի ունեցած միջադեպից օրեր անց 4 անձ ձերբակալվել է․ ՔԿ
13:56, 18 հուլիս 2025