Հետևեք մեզ։

Ազգային ժողովի դիմաց «Kia»-ն բшխվել է ծառին և հայտնվել ճանապարհի մեջտեղում. կա վիրшվոր

22:14, 18 հուլիս 2025
Ազգային ժողովի դիմաց «Kia»-ն բшխվել է ծառին և հայտնվել ճանապարհի մեջտեղում. կա վիրшվոր

Այսօր՝ հուլիսի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Ժամը 23:00-ի սահմաններում «Kia» մակնիշի ավտոմեքենան Բաղրամյան պողոտա - Դեմիրճյան փողոց խաչմերուկում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել պատին և հայտնվել ճանապարհի մեջտեղում՝ երթևեկելի գոտում։

Վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով օպերատիվորեն վթարի վայր ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբի կողմից նախ տեղում առաջին բուժօգնություն է ստացել, ապա տեղափոխել Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Տարածքը սահմանազատել են պարեկները։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ որտեղ էլ պարզում են վարորդի և վիրավորի ինքնությունը։

Վերլուծական

Ամենաընթերցվածները