Հետևեք մեզ։

Զովունիում «Mercedes»-ը հայտնվել է սուպերմարկետի տարածքում

08:58, 19 հուլիս 2025
Զովունիում «Mercedes»-ը հայտնվել է սուպերմարկետի տարածքում

Այսօր՝ հուլիսի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 01:00-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 47-ամյա Մհեր Մ.-ն, իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով, Զովունի գյուղի սկզբնամասում բախվել է «88» սուպերմարկետի ապակե դռանն ու պատուհանին:

Ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան:
 
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ, իսկ խանութին պատճառվել է նյութական վնաս: 
 

Վերլուծական

Ամենաընթերցվածները