Հետևեք մեզ։

Մոտ 10 օր է՝ կեղտաջուրը դուրս է գալիս և անխնա հոսում․ բնակիչներն ահազանգում են

12:04, 19 հուլիս 2025
Մոտ 10 օր է՝ կեղտաջուրը դուրս է գալիս և անխնա հոսում․ բնակիչներն ահազանգում են

Արդեն մոտ 10 օր է՝ հակասանիտարական ու գարշահոտ իրավիճակ է ստեղծվել Երևանի Արաբկիր վարչական շրջանում։ 

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, Մամիկոնյանց փողոցի 51/2 շենքի և դրան հարակից բազմահարկ շենքերի բակում դիտահորից, ըստ բնակիչների, մոտ 10 օր է՝ կեղտաջուրը դուրս է գալիս և անխնա հոսելով հասնում մինչև Արամ Խաչատրյան փողոց։

«10 օրից ավելի է՝ այսվիճակն է։ Ուր ասես զանգահարել ենք, ոչ մի արդյունք։ «Վեոլիա ջուր»-ը ասում է դա մեր գործը չէ, այլ Երևանի քաղաքապետարանի ու Արաբկիրի թաղապետարանի գործն է, մինչդեռ մենք լավ գիտենք, որ այդ բակային հատվածների պատասխանատուն մեր ժողովրդին արդեն խելագարության աստիճանի հասցրած «Վեոլիա ջուր»-ն է։ Ուզում ենք իմանանք,  «Վեոլիա ջուր»-ը միայն վարձավճարներ հավաքագրելու համար է հաճախակի գալիս բնակիչների տներ, բա կեղտը, գարշահոտը,  հակասանիտարական վիճակը ով է վերացնելու։

«Վեոլիա ջրի» ղեկավարը հանդիպել էր Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ։ Հետաքրքիր է, նախագահը հայտնել է «Վեոլիա ջրի» ղեկավարին, որ էդ անտեր կառույցը մի իսկական փորձանք ու պատուհաս է դարձել հայերիս գլխին»,- նշել են բնակիչները։

Վերլուծական

Ամենաընթերցվածները