Հետևեք մեզ։

Երևան-Սևան ավտոճանապարհի Հրազդանի վարչական տարածքով մոտ 4 կմ երկարությամբ ստեղծվել է հսկայական խցանում

12:27, 19 հուլիս 2025
Երևան-Սևան ավտոճանապարհի Հրազդանի վարչական տարածքով մոտ 4 կմ երկարությամբ ստեղծվել է հսկայական խցանում

Արդեն 1 ու կես ժամ է՝ Երևան-Սևան ավտոճանապարհի Հրազդանի վարչական տարածքով մոտ 4 կմ երկարությամբ ստեղծվել է հսկայական խցանում: 

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, 2,000-ից ավելի ավտոմեքենաներ 1 ժամ է՝ չեն կարողանում տեղաշարժվել, քանի որ դեպի Սևան տանող ճանապարհահատվածում հսկայական խցանում է առաջացել: 
 
Թե ինչն է խցանման պատճառը՝ դեռևս հայտնի չէ, սակայն մի քանի վարորդներ նշում էին, որ պատճառը ճանապարհաշինարարների կողմից ասֆալտապատումն է: 

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները