Հետևեք մեզ։

ՀՀ վարչապետն Իրանի նախագահին հրավիրել է Հայաստան

16:35, 19 հուլիս 2025
ՀՀ վարչապետն Իրանի նախագահին հրավիրել է Հայաստան

Տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցն ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը: 

 

«Վարչապետն Իրանի նախագահին ցավակցություն է հայտնել նախորդ ամիս տեղի ունեցած իրադարձությունների հետեւանքով զոհերի կապակցությամբ։ Քննարկվել են երկկողմ, տարածաշրջանային եւ միջազգային օրակարգին վերաբերող հարցեր։
Վարչապետ Փաշինյանը նախագահ Փեզեշքիանին պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան», - գրել է Բաղդասարյանը։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները