Հետևեք մեզ։

Սևանում քաղաքացիներն իրենց ռետինե նավակով անվնաս վերադարձել ափ

11:34, 20 հուլիս 2025
Սևանում քաղաքացիներն իրենց ռետինե նավակով անվնաս վերադարձել ափ

Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը hուլիսի 19-ի ժամը 16։38-ին ահազանգ է ստացել, որ երկու քաղաքացի Սևանա լճում՝ Արտանիշ բնակավայրին հարակից հատվածում նավարկել են ռետինե նավակով և չեն վերադարձել։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացրել ՆԳՆ Փրկարար ծառայության և Ջրային պարեկային ծառայության մեծաթիվ ուժեր։ 

Ժամեր տևած որոնողական աշխատանքի ընթացքում պարզվել է, որ քաղաքացիներն իրենց ռետինե նավակով անվնաս վերադարձել և գտնվում են Ջիլ բնակավայրի ափամերձ հատվածում: 

Ըստ աղբյուրի՝ քաղաքացիների կյանքին վտանգ չի սպառնում:

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները