Հետևեք մեզ։

Երևանում Infinity-ն ընթացքի ժամանակ պայթել է

11:55, 20 հուլիս 2025
Երևանում Infinity-ն ընթացքի ժամանակ պայթել է

Այսօր՝ հուլիսի 20-ին, ժամը 00:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բաբաջանյան փողոցից դեպի ձիարշավարան տանող նոր կառուցված ճանապարհին պայթյուն է տեղի ունեցել և կա տուժած, հաղորդում է Shamshyan.com-ը։

 

Ըստ նախնական տեղեկությունների՝ «Infinity»  մակնիշի ավտոմեքենան ընթանալիս է եղել, երբ տեղի է ունեցել պայթյուն, ինչից հետո վարորդը՝ Երևանի բնակիչ 52-ամյա Արմեն Պ.-ն, կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, մոտ 50-60 մետր առաջ է ընթացել, անցել բազալտե եզրաքարի վրայով, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին ու հարվածել երկաթե  էլեկտրասյանը։

 

Մինչ շտապօգնության ժամանումը՝ քաղաքացիները օգնության են հասել վարորդին, ապա օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել, ապա տեղափոխել հիվանդանոց։

 

Վարորդի վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր։

 

Պայթյունի հետևանքով ավտոմեքենան վերածվել է մետաղե ջարդոնի։

 

Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում «սպանության փորձ» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Վերլուծական

Ամենաընթերցվածները