Հետևեք մեզ։

Սպասվում է բարձր ջերմային ֆոն և հրդեհավտանգ իրավիճակ

12:17, 20 հուլիս 2025
Սպասվում է բարձր ջերմային ֆոն և հրդեհավտանգ իրավիճակ

Հայաստանի Հանրապետության առանձին շրջաններում այսօր և վաղը կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերեւութաբանության և մոնիտորինգի կենտրոնը»։

 

«Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված՝ հուլիսի 21-24-ին Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտային գոտում և Երևանում սպասվում է բարձր ջերմային ֆոն․ ցերեկը ժամը 16։00-17-00- ն ընկած ժամանակահատվածում՝ +38․․․+40 աստիճան տաքություն։

 

Նշված հատվածներում, ինչպես նաև Արագածոտնի, Կոտայքի և Վայոց Ձորի նախալեռներում առաջիկա 5 օրերին սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ»,–նշվում է հաղորդագրության մեջ։

Վերլուծական

Ամենաընթերցվածները