Հետևեք մեզ։

Շշմած էի. երկրի գլխավոր դատախազը Հ1-ի եթերում մարդ էր դատում. մարդուն դատարանը պիտի դատի. ամերիկահայ կոնֆլիկտաբան, իրավագիտության դոկտոր

21:48, 20 հուլիս 2025
Շշմած էի. երկրի գլխավոր դատախազը Հ1-ի եթերում մարդ էր դատում. մարդուն դատարանը պիտի դատի. ամերիկահայ կոնֆլիկտաբան, իրավագիտության դոկտոր

«Պրեսսինգ» հաղորդաշարում հյուրն ամերիկահայ կոնֆլիկտաբան, միջազգային հակամարտությունների կարգավորման մասնագետ, իրավագիտության դոկտոր Հրայր Բալյանն էր:

 

Հարցազրույցի ընթացքում հեղինակավոր իրավաբանն անդրադարձել է նաև ներհայաստանյան իրավիճակին, իրավունքի ու իրավագիտության հետ կապ չունեցող գործընթացներին:

 

«Երրորդ շաբաթն է՝ Հայաստանում եմ, ամեն օր ձերբակալություններ ու խուզարկություններ եմ տեսնում… Երկու արքեպիսկոպոս է կալանավորվել։ Ինձ համար մտահոգիչ է, որ երկրի գլխավոր դատախազը Հանրային հեռուստաընկերությունում հարցազրույցի ժամանակ արդեն դատեց բոլոր կալանավորվածներին ու ոտնատակ տվեց անմեղության կանխավարկածը։ Մարդուն դատարանում պիտի դատեն, ոչ թե Հանրային հեռուստաընկերության տաղավարում։ Այդ մարդիկ այնտեղ չէին, չէին կարող իրենց իրավունքները պաշտպանել։ Դա անթույլատրելի է, ինչպե՞ս կարելի է նման բան թույլ տալ»,- ասաց Հրայր Բալյանը:

 

Նրա խոսքով՝ անընդունելի է այն բառապաշարը, որով երկրի ղեկավարն անվանում է Եկեղեցու սպասավորներին։ Չի կարելի արքեպիսկոպոսներին ասել «շնաբարո դուրսպրծուկ»․ դա ի՞նչ բառապաշար է…

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները