Հետևեք մեզ։

Արտաշատ-Վերին Արտաշատ ավտոճանապարհին վրաերթի է ենթարկվել 9-ամյա երեխա․ նա մահացել է

07:53, 21 հուլիս 2025
Արտաշատ-Վերին Արտաշատ ավտոճանապարհին վրաերթի է ենթարկվել 9-ամյա երեխա․ նա մահացել է

Հուլիսի 20-ին ողբերգական վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։

Ժամը 21։20-ի սահմաններում Արտաշատ-Վերին Արտաշատ ավտոճանապարհին՝ ժողովրդին հայտնի Բերդիկ գյուղի խաչմերուկում, «BMW» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտն, Արարատի մարզի բնակիչ 9-ամյա Ա․ Հ․-ին։

Shamshyan.com-ի տեղեկություններով, վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի, իսկ վրաերթի ենթարկվածը  ժամանած շտապօգնության բժիշկների կողմից տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով մահացել է։

Դեպքի փաստով Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ ձեռնարկվում են միջոցառումներ վրաերթի ենթարկված վարորդի ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ։

Վերլուծական

Ամենաընթերցվածները