Քիչ առաջ մի խումբ մարդկանց ուղեկցությամբ ՀԷՑ–ի գլխավոր գրասենյակ ժամանեց ՀԷՑ–ի ժամանակավոր կառավարիչ նշանակված Ռոմանոս Պետրոսյանը։
Այսօր իմ այս ժամին աշխատանքի գալը պայմանավորված է Արդարադատության նախարարության պետռեգիստրի գործակալությունում փաստաթղթերի գրանցման գործընթացի հետ։ Քանի որ ՀԾԿՀ նախագահի որոշումով նշանակվելով ժամանակավոր կառավարիչ, որոշումն ուժի մեջ է մտել ծանուցման պահից, սակայն իմ լիազորությունները լիարժեք իրականացնելու համար ինձ անհրաժեշտ էր նաեւ այդ որոշումից բխող լիազորությունները գրնցել նաեւ ԱՆ պետռեգիստրի գործակալությունում, ինչը այս առավոտ արդեն տեղի է ունեցել։ Բոլոր փաստաթղթերը ձեռքիս ես ներկայացել եմ ՀԷՑ՝ ստանձնելու իմ լիազորությունները»,–ասաց նա՝ հավելելով, որ նման պաշտոնյաների համար աշխատաժամանակը նորմավորված չէ, կարող է այսօր աշխատել մինչեւ երեկոյան ժամը 23–ը, այսինքն 12 ժամ»,–ասաց նա։
Նա նաև նշեց, որ ՀԷՑ գլխավոր տնօրենի պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը «ձև չունի մնալու». մասսայական ազատումներ չեն նախատեսվում։