Հետևեք մեզ։

«Թամարա և Անի» ՍՊԸ-ի պաղպաղակները համապատասխանում են սննդամթերքի անվտանգության նորմերին․ ՍԱՏՄ

10:40, 21 հուլիս 2025
«Թամարա և Անի» ՍՊԸ-ի պաղպաղակները համապատասխանում են սննդամթերքի անվտանգության նորմերին․ ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից լաբորատոր կրկնակի փորձաքննության են հանձնվել «Թամարա և Անի» ՍՊԸ արտադրության «Վանիլ Անիտա կաթնային յուղի փոխարինիչով», «Վաֆլե բաժակ շոկոլադ կաթնային յուղի փոխարինիչով», «Էսկիմո շոկոլադե կաթնային յուղի փոխարինիչով», «Բրիկետ վանիլ կաթնային յուղի փոխարինիչով» պաղպաղակների նմուշները, որոնցում որևէ խախտում չի հայտնաբերվել:

Ինչպես տեղեկանում ենք  ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից, «Թամարա և Անի» ՍՊԸ-ի պաղպաղակները համապատասխանում են սննդամթերքի անվտանգության բոլոր նորմերին:

Ընկերության արտադրական առանձին գործառույթի կասեցումը վերացվել է:

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները