Հետևեք մեզ։

«Զվարթնոց» օդանակավակայանի թռիչքուղու սպասատեղիում ՌԴ քաղաքացի է մահացել․ Shamshyan.com

11:55, 21 հուլիս 2025
«Զվարթնոց» օդանակավակայանի  թռիչքուղու սպասատեղիում ՌԴ քաղաքացի է մահացել․  Shamshyan.com

Այսօր՝ հուլիսի 21-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում: Ժամը 12:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության «Զվարթնոց» օդանակավակայանի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ օդանավակայանի թռիչքուղու սպասատեղիում մի քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է

Ինչպես հայտնում է  Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր արձանագրել են տղամարդու մահը:

Դեպքի մասին «Զվարթնոց»-ի ոստիկանությունից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Զվարթնոց միջազգային օդանավակայանի տարածքում կատարված հանցագործութունների քննության բաժին, ոիտեղից ժամանել է քննչական խումբը: Դեպքի փաստով քննչական բաժնում «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:  

Վերլուծական

Ամենաընթերցվածները