Հետևեք մեզ։

Երթուղիների ստեղծումը նույնիսկ մեկ միլիմետրով չպետք է խախտի որևէ երկրի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը. Բաղաեի

12:36, 21 հուլիս 2025
Երթուղիների ստեղծումը նույնիսկ մեկ միլիմետրով չպետք է խախտի որևէ երկրի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը. Բաղաեի

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղաեին ճեպազրույցի ժամանակ մեկնաբանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունները:

«Մենք աջակցում ենք տարածաշրջանի երկրների միջև համագործակցության ընդլայնմանը, բայց միշտ ընդգծել ենք, որ այդ գործողությունները, երթուղիների ստեղծումը նույնիսկ մեկ միլիմետրով չպետք է խախտեն որևէ երկրի ինքնիշխանությունը, նրա տարածքային ամբողջականությունը և միջազգայնորեն ճանաչված սահմանները կամ հանգեցնեն տարածաշրջանի աշխարհաքաղաքականության փոփոխության»,-հայտարարել է Բաղաեին։ Նա ընդգծել է, որ որոշ դեպքերում, կովկասյան տարածաշրջանի մյուս երկրների պաշտոնյաների հայտարարությունները կարող են սխալ մեկնաբանվել։ Սակայն Իրանի դիրքորոշումը հստակ է, և այն բազմիցս ներկայացվել է:

Վերլուծական

Ամենաընթերցվածները