Հետևեք մեզ։

Պեսկովը մեկնաբանել է Մոսկվայի և Բաքվի հարաբերություններում «բարդ շրջանը»

14:12, 21 հուլիս 2025
Պեսկովը մեկնաբանել է Մոսկվայի և Բաքվի հարաբերություններում «բարդ շրջանը»

Մոսկվան կսպասի պաշտոնական վճիռներին այն դեպքում, եթե Ադրբեջանը միջազգային դատական ատյաններում հայց հարուցի Ռուսաստանի դեմ՝ Ակտաուի մերձակայքում տեղի ունեցած ինքնաթիռի կործանման պատճառով: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Բաքուն փաստաթղթեր է պատրաստում միջազգային դատական ատյաններ ներկայացնելու համար՝ Ակտաուի մերձակայքում AZAL-ի ինքնաթիռի կործանման կապակցությամբ:«Ընթանում են քննչական գործողություններ, ընթանում է հետաքննություն: Եթե Ադրբեջանը նման որոշում կայացնի, դա Ադրբեջանի իրավունքն է, մենք կսպասենք պաշտոնական վճիռներին», - ասել է նա:

Միևնույն ժամանակ Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվայի և Բաքվի հարաբերություններն ամուր հիմք ունեն, բայց այժմ բարդ շրջան են ապրում: «Մենք հույս ունենք, որ այդ շրջանը կանցնի», - ընդգծել է նա՝ հավելելով, որ «երկու երկրների համագործակցությունը փոխադարձ օգուտ է բերում»:

Ինչպես նշել է Կրեմլի ներկայացուցիչը, Ռուսաստանի Դաշնությունում ադրբեջանական սփյուռքի ներկայացուցիչների ճնշող մեծամասնությունն օրինապահ քաղաքացիներ են: Միայն օրենքը խախտողներն են հետապնդման ենթարկվում:«Ռուսաստանում ապրում է շատ մեծ ադրբեջանական սփյուռք, - մեկնաբանել է նա Մոսկվայի և Բաքվի միջև հարաբերություններում լարվածությունը: - Ըստ էության, ադրբեջանական սփյուռքի բոլոր ներկայացուցիչները մեր օրինապահ քաղաքացիներն են, որոնք այստեղ արժանի հարգանք են վայելում»:

Օրինապահ ադրբեջանցիները հարգանք են վայելում Ռուսաստանում, և Մոսկվան շատ կարևոր է համարում, որ ռուսներին հարգեն Ադրբեջանում, ընդգծել է Պեսկովը։

Նա հավելել է, որ «նրանք, ովքեր օրենքներ են խախտում, հետապնդվում են օրենքով»:

 

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները