Հետևեք մեզ։

Վրաստանի վարչապետը Արփինե Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը շուտով կստորագրվի

15:30, 21 հուլիս 2025
Վրաստանի վարչապետը Արփինե Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը շուտով կստորագրվի
Հուլիսի 21-ին Թբիլիսի կատարած երկօրյա աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հանդիպում է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։
Հանդիպմանը մասնակցել են Վրաստանի ՆԳ նախարար Գելա Գելաձեն և Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը։
 
Կողմերը կարևորել են Հայաստանի և Վրաստանի բարեկամական ու բարիդրացիական հարաբերությունները, ինչպես նաև երկու հարևան պետությունների իրավապահ մարմինների սերտ ու արդյունավետ համագործակցությունը։
 
Ընդգծվել է Հարավային Կովկասում կայուն խաղաղության բացառիկ կարևորությունը։
Այս համատեքստում Վրաստանի վարչապետը դրական է գնահատել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունների ավարտը և հույս հայտնել, որ փաստաթուղթը մոտ ապագայում կստորագրվի։
 
Իրակլի Կոբախիձեն վերահաստատել է Վրաստանի կառավարության պատրաստակամությունը՝ ապագայում ևս նպաստելու երկխոսությանը և տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովմանը։

Վերլուծական

Ամենաընթերցվածները