Հետևեք մեզ։

Կիևի և Մոսկվայի բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա հուլիսի 23-ին. Զելենսկի

10:29, 22 հուլիս 2025
Կիևի և Մոսկվայի բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա հուլիսի 23-ին. Զելենսկի

Կիևի և Մոսկվայի միջև բանակցությունները տեղի կունենան հուլիսի 23-ին կրկին Թուրքիայում՝ հայտնել է Վոլոդիմիր Զելենսկին: Ուկրաինայի նախագահի խոսքով՝ բանակցությունների երրորդ փուլի ընթացքում ուկրաինական կողմը մտադիր է քննարկել երեք առաջնահերթ հարց՝ ռազմագերիների և Ռուսաստանի առևանգած ուկրաինացի երեխաների վերադարձը, ինչպես նաև երկու երկրի ղեկավարների հնարավոր հանդիպման նախապատրաստումը։

Ռուսական կողմը պաշտոնապես չի մեկնաբանել այս տեղեկությունը, սակայն պետական ՏԱՍՍ գործակալությունը, վկայակոչելով իր աղբյուրները, հայտնում է, որ բանակցությունները նախատեսված են հուլիսի 24-ին:

Վերլուծական

Ամենաընթերցվածները