Հուլիսի 21-ին` ժամը 01․20-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ՀԱՊԱԿ ՓԲԸ հերթապահ բժիշկից հաղորդում է ստացվել, որ ՓԲԸ-ի 2-րդ բաժանմունքի հիվանդասենյակներից մեկի պատուհանի ճաղավանդակը պոկելու եղանակով փախուստի են դիմել երկու հարկադիր բուժվող։
Նույն օրը ժամը 02․41-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևանի գնդի ծառայողները նրանցից մեկին հայտնաբերել են Նուբարաշենի գերեզմանատան մոտ։ Այս մասին ՆԳՆ-ից հայտնեցին 24News-ին։
Ձեռնարկվում են միջոցառումներ մյուսին հայտնաբերելու ուղղությամբ։
Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին։