Հետևեք մեզ։

Երևանի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ

12:27, 22 հուլիս 2025
Երևանի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ

Հանրապետության տարածքում` 

Հուլիսի 22-ի և 25-ի կեսօրից հետո, 26-27-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հուլիսի 23-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 2- 5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Հուլիսի 22-26-ի երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևան քաղաքում` 

Հուլիսի 22-24-ը, 27-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 25-ի երեկոյան ժամերին, 26-ի գիշերը և երեկոյան, 27-ի գիշերը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ և երեկոյան սպասվում է քամու ուժգնացում՝ 16-19 մ/վ արագությամբ։

Վերլուծական

Ամենաընթերցվածները