Հետևեք մեզ։

Սիսիան-Տաթև ավտոճանապարհին «VAZ» ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել դեպի ճանապարհամերձ հատված

12:45, 22 հուլիս 2025
Սիսիան-Տաթև ավտոճանապարհին «VAZ» ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել դեպի ճանապարհամերձ հատված

Հուլիսի 22-ին, ժամը 09:48-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն, ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Տաթև ավտոճանապարհին ավտոմեքենա է կողաշրջվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Հայտնում է ՆԳՆ-ն։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Սիսիան-Տաթև ավտոճանապարհի 28-րդ կմ-ին «VAZ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել դեպի ճանապարհամերձ հատված․ տուժածներ չկան։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, սահմանազատել տարածքը և ավտոմեքենան տեղափոխել ավտոքարշակի վրա:

Վերլուծական

Ամենաընթերցվածները