Հետևեք մեզ։

Պարոնյան և Աբովյան փողոցներում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն

13:47, 22 հուլիս 2025
Պարոնյան և Աբովյան փողոցներում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով հուլիսի 23-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
 
Մասնավորապես՝ Պարոնյան փողոցում՝ Պարոնյան – Ձորագյուղ փողոցների խաչմերուկից մինչև Պարոնյան – Լեոյի փողոցների խաչմերուկ, ինչպես նաև Աբովյան փողոցում՝ Աբովյան փողոց – Հյուսիսային պողոտա խաչմերուկից մինչև Հանրապետության հրապարակ՝ ուղղության աջ կողմում և Աբովյան և Բուզանդի փողոցների խաչմերուկից մինչև հանրապետության հրապարակ ուղղության ձախ կողմում կարգելվի մեքենաների կանգառը:

Վերլուծական

Ամենաընթերցվածները