Հետևեք մեզ։

Մհեր Գրիգորյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման հնարավորությունները

14:17, 22 հուլիս 2025
Մհեր Գրիգորյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման հնարավորությունները

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին: Հայտնում են կառավարությունից։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկվել են տարածաշրջանային զարգացումները և մտքեր փոխանակել տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման հնարավորությունների շուրջ: Անդրադարձ է կատարվել նաև երկու երկրների տնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարներին: 

Վերլուծական

Ամենաընթերցվածները