Հետևեք մեզ։

Հրդեհ է բռնկվել բեռնատար ավտոմեքենայի վարորդի խցիկում

21:49, 22 հուլիս 2025
Հրդեհ է բռնկվել բեռնատար ավտոմեքենայի վարորդի խցիկում

Հուլիսի 22-ին, ժամը 16:53-ին ՆԳՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեղրի-Վարդանիձոր ավտոճանապարհին այրվում է բեռնատար ավտոմեքենա:

 

Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության ստորաբաժանումների մարտական հաշվարկներն ու օպերատիվ խումբը։

 

Պարզվել է, որ Մեղրի-Վարդանիձոր ավտոճանապարհի 10-րդ կմ-ին այրվում է բիտումով բարձված բեռնատար ավտոմեքենայի վարորդի խցիկը․ հրդեհը տարածվել է դեպի հարակից խոտածածկ տարածք:

 

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ուղևորը տեղափոխվել է բժշկական կենտրոն։

 

Հրշեջ-փրկարարները մարել են հրդեհը՝ կանխելով տարածումն ինչպես դեպի բարձված բիտում, այնպես էլ խոտածածկ տարածքից դեպի անտառ:

 

Հրդեհաշիջման աշխատանքներին օժանդակել են էկոպարեկային ծառայության աշխատակիցները:

Վերլուծական

Ամենաընթերցվածները