Հետևեք մեզ։

Գեղարքունիքի մարզում զինծառայողների մասնակցությամբ վթարի հետևանքով որևէ մեկը չի հոսպիտալացվել․ ՊՆ

12:53, 23 հուլիս 2025
Գեղարքունիքի մարզում  զինծառայողների մասնակցությամբ վթարի հետևանքով որևէ մեկը չի հոսպիտալացվել․ ՊՆ

ՊՆ հաշվեկշռում գտնվող մեքենաների մասնակցությամբ այսօր Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած ՃՏՊ հետևանքով զինծառայողները հետազոտվել են բժշկական կենտրոնում, նրանցից որևէ մեկը չի հոսպիտալացվել, նրանցից որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում: Հայտնում է ՊՆ-ն։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ժամը 09։50-ի սահմաններում Սևան-Մարտունի ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում բախվել են «Ford Transit» մակնիշի և ՀՀ ՊՆ հաշվեկշռում հաշվառված 2 «Ուրալ» մակնիշի ավտոմեքենաները։

Վերլուծական

Ամենաընթերցվածները