Հետևեք մեզ։

Ջրաշենում շունը հարձակվել է մարդկանց վրա. կան տուժածներ, այդ թվում 1 երեխա

22:12, 23 հուլիս 2025
Ջրաշենում շունը հարձակվել է մարդկանց վրա. կան տուժածներ, այդ թվում 1 երեխա

Այսօր՝ հուլիսի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։00-ի սահմաններում տեղեկություններ են ստացվել, որ Ջրաշեն ամառանոցներում շունը հարձակվել է քաղաքացիների վրա և կան տուժածներ։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, պարզվել է, որ Ջրաշեն Ամառանոցներ 47 փողոցի 8-րդ տանից հիվանդանոցներ են տեղափոխվել 2 չափահաս և 1 անչափահաս քաղաքացի։

 

Ըստ նախնական տեղեկությունների նշված անձինք տանն են եղել, երբ պիտբուլ տեսակի շունը հարձակվել է նրանց վրա։ Բարեբախտաբար նրանք կարողացել են ազատվել շանից, բայց այնուամենայնիվ ստացել են մարմնական վնասվածքներ։

 

Մոտ 20 րոպե հետախուզական աշխատանքների արդյունքում պիտբուլ տեսակի շանը կարողացել են վնասազերծել։

Վերլուծական

Ամենաընթերցվածները