Հետևեք մեզ։

Մարալիկում հրդեհ է բռնկվել ավտոտնակի, անասնագոմի և օժանդակ շինության ընդհանուր տանիքում

10:13, 24 հուլիս 2025
Մարալիկում հրդեհ է բռնկվել  ավտոտնակի, անասնագոմի և օժանդակ շինության ընդհանուր տանիքում

Հուլիսի 24-ին, ժամը 08։44-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարալիկ քաղաքի Գագարինի փողոցի 1-ին նրբանցքում այրվում է տան տանիք:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ 

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է ավտոտնակի, անասնագոմի և օժանդակ շինության ընդհանուր տանիքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:58-ին, մարվել՝ 09:27-ին: Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 76 քմ): Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը հարակից ավտոտնակ:

Վերլուծական

Ամենաընթերցվածները