Հետևեք մեզ։

Շաքարային դիաբետ ունեցող մինչև 9 տարեկան երեխաներն այսուհետ պետության կողմից անվճար կստանան արյան մեջ գլյուկոզի մոնիտորինգի համակարգ

11:17, 24 հուլիս 2025
Շաքարային դիաբետ ունեցող մինչև 9 տարեկան երեխաներն այսուհետ պետության կողմից անվճար կստանան արյան մեջ գլյուկոզի մոնիտորինգի համակարգ

Շաքարային դիաբետ ունեցող մինչև 9 տարեկան (ներառյալ) երեխաներն այսուհետ առաջին անգամ պետության կողմից անվճար կստանան արյան մեջ գլյուկոզի մոնիտորինգի համակարգ, որը հնարավորություն է տալիս վերահսկել արյան մեջ գլյուկոզի մակարդակը. այն մինչ այժմ իրականացվում էր թեստերիզով` մատը ծակելու միջոցով:

Առաջիկայում նախատեսվում է ծրագիրն ընդլայնել և շահառու դարձնել նաև մինչև 18 տարեկան երեխաներին:

Կառավարության ասօրվա ընդունած որոշումով կապահովվի նաև թանկարժեք դեղերի (ցրված սկլերոզի, առաջնային իմունադիֆիցիտի հիվանդությունների, էպիլեպսիայի, հոգեկան հիվանդությունների, շաքարային դիաբետի դեմ) շարունակական տրամադրման ապահովումը:

Վերլուծական

Ամենաընթերցվածները