Հետևեք մեզ։

Գյումրիում կիսակառույց շինության մոտ հայտնաբերվել է ՀՀ-ում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայի 24-ամյա զինծառայողի մшրմինը

20:34, 24 հուլիս 2025
Գյումրիում կիսակառույց շինության մոտ հայտնաբերվել է ՀՀ-ում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայի 24-ամյա զինծառայողի մшրմինը

Այսօր 20։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գյումրի քաղաքի Մուշ-2 թաղամասի Բուլվարային 1-ին նրբանցքում՝ կիսակառույց շինության հարևանությամբ դի կա։



Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, քրեական ոստիկանները և պարեկները նշված վայրում հայտնաբերել են տղամարդու դի՝ ձեռքի հատվածները սուր-կտրող առարկայով կտրած վիճակում։


Պարեկները սահմանազատել են տարածքը։


Ըստ նախնական տեղեկությունների՝ մահացածը ծառայում էր ՀՀ-ում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայում, ինչի համար էլ դեպքի վայր են ժամանել նաև նշված ռազմաբազայի ծառայողները և, հնարավոր է, քննությունն իրականացնեն նշված ռազմաբազայի քննիչները։



Կայքի տեղեկություններով մահացածը ՌԴ քաղաքացի, 24-ամյա Անտոնենկո Կ․-ն է։

Վերլուծական

Ամենաընթերցվածները