Իսրայելի իշխանությունները դատապարտել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի որոշումը՝ պաշտոնապես ճանաչելու Պաղեստինի Պետությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն X հարթակում դա անվանել է «ահաբեկչության խրախուսում»։
«Մենք խստորեն դատապարտում ենք նախագահ Մակրոնի որոշումը՝ հոկտեմբերի 7-ի կոտորածից հետո Թել Ավիվի կողքին ճանաչել պաղեստինյան պետություն: Նման քայլը խրախուսում է ահաբեկչությունը և վտանգում է ստեղծել ևս մեկ իրանական պրոքսի, ինչպիսին դարձավ Գազան», - գրել է Նեթանյահուն։
«Այս պայմաններում պաղեստինյան պետությունը կլինի մեկնարկային հարթակ Իսրայելը ոչնչացնելու, այլ ոչ թե նրա կողքին խաղաղ ապրելու համար: Եկեք հստակ լինենք՝ պաղեստինցիները պետություն չեն փնտրում Իսրայելի կողքին, նրանք պետություն են փնտրում Իսրայելի փոխարեն», - հավելել է Նեթանյահուն: